ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 59-ամյա Ավետիս Ա.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: