Բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է կամավոր
14.10.2017 10:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1965թ. ծնված Ազատ Ա.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: