ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին բաժին է ներկայացել Արտակ Մ.-ն, որը հունվարի 10-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին բաժին է ներկայացել Կարինե Ղ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Հունվարի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 39-ամյա Արտակ Ս.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Արտակ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: