Ծեծի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ ՀՀ բացատրական աշխատանքի շնորհիվ
15.06.2023 12:55
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Վայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 43-ամյա Վահե Լ.-ն, որը ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: