ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացան

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 11.10-ին, կամավոր ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 48-ամյա Աշոտ Հ.-ն, որը 2018 թ. հունիսի 26-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 34-178 հոդվածի (Խարդախության փորձը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 20.00-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 40-ամյա Արամ Կ.-ն, որը 2017թ. հունիսի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 263 հոդվածի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 12.40-ին, կամավոր ոստիկանության Վարդենիսի բաժին է ներկայացել 38-ամյա Արմեն Պ.-ն, որը 2018 թ. փետրվարի 8-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի շրջանի ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (Ճանապարհային երթևեկության  և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների  խախտում) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: