Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 30-ամյա Էլմիրա Խ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին բաժին է ներկայացել 55-ամյա Իգոր Ա.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին բաժին է ներկայացել 38-ամյա Գագիկ Վ.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 41-ամյա Արթուր Շ.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: