Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ժամանեց Հայաստան

Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 18-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 22-ամյա Դավիթ Ս.-ն, որը 2019 թ. հուլիսից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: