Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
20.10.2022 11:18
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 19-ին բաժին է ներկայացել 43-ամյա Համիկ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-178-րդ (Խարդախության փորձը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: