ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արման Ղ.-ն, որը Արաբկիրի բաժնի կողմից 2018 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի և 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: