Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի և Մարտունու բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 20-ին Սևանի բաժին են ներկայացել 29-ամյա Գագիկ Մ.-ն և 50-ամյա Խաչատուր Բ.-ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: