Բացատրական աշխատանքների շնորհիվ հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
21.11.2017 11:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 12.20-ին, կամովին բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Մհեր Բ.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: