Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
23.02.2023 11:04
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 23-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանից ոստիկանության Ախուրյանի բաժին է տեղափոխվել 21-ամյա Իսակ Հ.-ն, որը 2022 թ. մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: