Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
26.04.2024 11:40
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 25-ին բաժին է ներկայացել 32-ամյա Արմինե Հ.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: