Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
26.07.2022 12:50
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին բաժին է ներկայացել 52-ամյա Կարապետ Բ.-ն, որը 2019 թ. հունվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: