Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
29.04.2023 11:14
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին բաժին է ներկայացել 20-ամյա Արկադի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ մեկ տարի փորձաշրջան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: