Բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողներ են ներկայացել բաժիններ

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին բաժին է ներկայացել 32-ամյա Ռոստոմ Մ.-ն, որը 2022 թ. հուլիսի 21-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր թեթև մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 28-ին բաժին է ներկայացել 45-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: