Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 29-ին բաժին է ներկայացել 24-ամյա Սեյրան Ա.-ն, որը հուլիսի 22-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 29-ին Թումանյանի բաժին է ներկայացել 40-ամյա Արամայիս Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ ՆԳՆ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: