ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել 21-ամյա Հայկ Վ.-ն, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ (Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը) հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: