Ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
03.07.2023 11:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 35-ամյա Գոռ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 50-ամյա Անուշիկ Ս.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: