Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Հունվարի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմինե Ե.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմինե Ե.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Հունվարի 4-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Յուրիկ Կ.-ն, որը 2021 թ. մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: