Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին բաժին է ներկայացել Արարատ Վ.-ն, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արարատ Վ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին բաժին է ներկայացել 38-ամյա Դավիթ Ք.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					