Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 5-ին, ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սարգիս Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 5-ին, ժամը 16.20-ին, Արտաշատի բաժին կամավոր ներկայացել է 1981 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արման Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
***
Հունվարի 5-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ինքնակամ բաժին է ներկայացել 2021 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 345.1-րդ հոդվածի (Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1987 թ. ծնված Արման Ս.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: