ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին ՔՈԳՎ է ներկայացել 41-ամյա Սանասար Հ.-ն, որը մարտի 25-ից ՌԴ Կամչատկայի երկրամասի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Կարմիր գրքում գրանցված առանձնապես արժեքավոր վայրի կենդանիների և ջրային բիոլոգիական ռեսուրսների անօրինական որսը և շրջանառությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: