Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել են
09.07.2016 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 8-ին, ժամը 12.40-ին, բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Ռուզաննա Կ.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 8-ին, ժամը 13.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը 2015 թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: