Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
10.06.2022 12:37
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 9-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 31-ամյա Սարուխան Ա.-ն, որը 2020 թ. փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Նա բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: