Ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին բաժին է ներկայացել 50-ամյա Սարհատ Ս.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
