Ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
16.08.2023 13:14
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին բաժին են ներկայացել 71-ամյա Արշավիր Ն.-ն և 24-ամյա Հովիկ Ա.-ն: Նրանք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին բաժին է ներկայացել 24-ամյա Վիգեն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: