Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 52-ամյա Նապալեոն Գ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին բաժին է ներկայացել 27-ամյա Գրիգոր Հ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գրիգոր Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: