Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Դեկտեմբերի 20-ին ժ.14.05-ին Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 55-ամյա Արմեն Մ.-ն, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 20-ին բաժին է ներկայացել Մալաթիայի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով հետախուզվող 36-ամյա Ռուզաննա Ա.-ն: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					