Խարդախության համար հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 21-ին բաժին է ներկայացել 41-ամյա Հակոբ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 21-ին բաժին է ներկայացել 32-ամյա Մերուժան Բ.-ն, որը 2020 թ. մարտի 12-ից ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: