Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23.07.2022 12:14
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժին է ներկայացել 56-ամյա Սերոբ Պ.-ն, որը 2020 թ. հունվարի 9-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով: Նա ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: