Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 22-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 21-ամյա Արման Մ.-ն, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					