Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 29-ամյա Միհրան Մ.-ն, որը ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
