Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ժամանեց Հայաստան
30.04.2021 13:13
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 31-ամյա Արություն Պ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արություն Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: