ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացվեց ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» վերանորոգված շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բացվեց ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» վերանորոգված շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Սեպտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» վերանորոգված շենքի բացման արարողությունը, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Երեխաների ուրախ պարային համարներից հետո ոստիկանության պետն ու մանկապարտեզի սաներից մեկը կտրեցին կարմիր ժապավենը:
Վալերիյ Օսիպյանը շրջեց կենտրոնում ծանոթացավ մանկապարտեզի պայմաններին, տվեց հանձնարարականներ որոշակի շտկումներ կատարելու համար և կենտրոնին նվիրեց «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական գրքեր:
Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնը» կամ այլ կերպ ասած մանկապարտեզը գործում է արդեն 87 տարի՝ 1931 թվականից: 2010 թվականին շենքը ապամոնտաժվել էր, և կենտրոնը շուրջ 8 տարի ժամանակավոր գործում էր Խորենացու փողոցում:
Նշենք, որ մանկապարտեզ հաճախում են 1 տարեկան 8 ամսականից մինչև 6 տարեկան երեխաները: Ոստիկանության ծառայողների երեխաներն օգտվում են պետական պատվերից, կան նաև վճարովի խմբեր: