ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վայոց ձորի ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել. ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը

Հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է Ելփին:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ԲԸՏՄ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել է «ՈւԱԶ» ավտոմեքենան: Հետապնդման ժամանակ վարորդը ավտոմեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել էր անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: