ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՆԳՆ ՊՊԳ վարչության պետն ընդունել է Բելառուսի ՆԳ նախարարության պատվիրակությանը

Դեկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ Գեորգի Այվազյանը կարևորել է հայ-բելառուսական ոստիկանական ակտիվ համագործակցությունը և դրա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նա շնորհակալություն է հայտնել Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարությանը՝ ոստիկանությանը ծառայողական հինգ շուն տրամադրելու կապակցությամբ՝ ընդգծելով օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում համատեղ ծառայության իրականացման հնարավորությունները։
Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Մաքսիմ Միրոնովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Անդրադառնալով պատվիրակության ունեցած այցելություններին՝ Մաքսիմ Միրոնովը կարևորել է երկու կառույցների սերտ համագործակցությունը, այդ թվում՝ ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
Նա հույս է հայտնել, որ ծառայողական շները բարձր պրոֆեսիոնալիզմով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները՝ իրենց նպաստը բերելով հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքներում։
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները ծանոթացել են ծառայողական շների պահման, վարժանքների անցկացման վայրերի պայմաններին, իսկ ավելի ուշ՝ թմրամիջոցների հայտնաբերման, հանցագործի վնասազերծման և այլ իրավիճակներում ցուցադրվել են շների արհեստավարժությունն ու կարողությունները։