Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
06.09.2013 12:42
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Սիրիայի Արաբական Հանրապետության և Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1964 թ. ծնված Գեորգես Դ.-ն, որը մայիսի 30-ից Բելգիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության հեղինակ կամ համահեղինակ, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: