ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բենզասղոցով հատել է կանգուն ծառ

Բենզասղոցով հատել է կանգուն ծառ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել 1986 թ. Հովնան Ա.-ի վարած «ԻԺ-21 251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 1 խմ փայտանյութով, որի համար նա փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 10 օր առաջ Դսեղ գյուղի հարակից «Օհանի թալա» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ:
Նույն օրը Հովնան Ա.-ն իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`