ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բենզինի հոտ՝ շենքի մուտքից

Հունվարի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցի թիվ 6 շենքի մուտքում բենզինի հոտ է տարածվել:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել է ներարկիչ` դեղին հեղուկով, 2 դատարկ ներարկիչ, ասեղներ, օգտագործված բամբակ, իսկ նույն բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էրիկ Ե.-ն խոհանոցից ներկայացրել է լիմոնի աղ, պլաստմասե 2 շշերի մեջ լցված բենզին, պլաստմասե դատարկ շիշ, ափսե, բամբակ և «Լիդոկային» դեղամիջոցի դատարկ սրվակ:
Էրիկ Ե.-ն նույն օրը, ժամը 13.30-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործելու համար:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: