Բեռնատարները բախվել են
Հունիսի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գ. Մահարու և Վարդաշենի 5-րդ փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-431» բեռնատարը բախվել է «Ռենո-Տրաֆիկ» մակնիշի բեռնատարի, ինչի հետևանքով «Ռենո-Տրաֆիկ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
