ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բեռնափոխադրման սայլակը գողացել և վաճառել էր

21.08.2014 11:34 Գողություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 87 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Փ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 2-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի թիվ 23 շենքին հարակից կրպակի մոտից գողացել է 55.000 դրամ արժողությամբ բեռնափոխադրման սայլակ, որը վաճառել է Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում գտնվող շինանյութի խանութներից մեկում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: