ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բետոնե օղակները գողացված էին

16.08.2019 15:15 Գողություն

Օգոստոսի 11-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով բաժին էին տեղափոխել «ԶԻԼ» մակնիշի մի մեքենա՝ բարձած բետոնե չորս օղակով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին պարզվել է, որ Թեղուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գողանալու նպատակով ապամոնտաժել է Դիլիջան քաղաքի «Կոմպոզիտորների ստեղծագործական տան» հարակից ձորակով անցնող ջրահեռացման բետոնե խողովակը և բետոնե վեց օղակներից երեքը բեռնել է «ԶԻԼ» մեքենան, երեքը թողել տեղում: Իսկ մեքենայում հայտնաբերված չորրորդ օղակը նրան տվել է Դիլիջանի մի բնակիչ՝ իր տան բակից:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: