Հետախուզվողը` Բերդիկում
06.10.2023 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 5-ին, ժամը 8.20-ին, Բերդիկ գյուղի Շիրազի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 2003 թ. ծնված Գալո Ա.-ն: Նա հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: