Բերման են ենթարկել Այգեձոր գյուղից
10.08.2013 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների, Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 9-ին, ժամը 12.40-ին, Այգեձոր գյուղից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Արամ Կ.-ն, որը ս/թ օգոստոսի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: