Բերման են ենթարկել Նոր Նորքի 2-րդ զանգվածից
07.08.2015 12:19
ՃՏ պատահարներ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 4/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ն, ով հուլիսի 31-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: