ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով

Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Դ.-ին և 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա»   մակնիշի ավտոմեքենայով:
Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե   փաթեթ` 4.5 գ ընդհանուր կշռով, կանաչ, կանեփանման, մանրացված-չորացված զանգվածով, որն ըստ վերջինիս հայտարարության` պատկանում է իրեն:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ առջևի նստելատեղի դիմացի ռետինե գորգի վրայից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ երկու թղթե փաթեթ` համապատասխանաբար 17.9 և 10.4 գ ընդհանուր կշիռներով, կանաչ, կանեփանման մանրացված-չորացված զանգվածներով:
Ըստ Արթուր Դ.-ի` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: