ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Գայ գյուղից

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գայ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին: Նրա խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, իսկ վերնաշապիկի գրպանից` ծխախոտի գլանակ, որի մեջ ևս եղել է մարիխուանա  տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Արթուր Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերված զանգվածները մարիխուանա  տեսակի թմրամիջոց են, պատկանում են իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: