ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց գետնանցումից

22.07.2015 12:54 Գողություն
Հուլիսի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հովհաննես Ն.-ին, որը նույն օրը, ժամը 19.00-ին, նշված վայրում փորձել է գողանալ  1975 թ. ծնված Հրաչյա Ա.-ի բջջային հեռախոսը, իսկ ժամը 18.50-ին գետնանցումի կրպակներից մեկից գողացել է 1987 թ. ծնված Վարդուհի Տ.-ի «Սամսունգ» բջջային հեռախոսը և համակարգչի մկնիկ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: