Բերման ենթարկվեց Սիլիկյան թաղամասից
13.09.2018 14:22
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Բորիս Ս.-ին, որը օգոստոսի 27-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: